Մաթևոս 7:7 Խնդրեցե՛ք և կտրվի ձեզ, որոնեցե՛ք և կգտնենք, դուռը թակեցեք և կբացվի ձեզ: Սա ասում է Աստծո խոսքը, որը երբեք չի սխալվում ևչիխաբում: Այդ դեպքում որն է բացատրությունը նրա, որ մենք հաճախ խնդրում ենք, բայց չենք պատասխանվում, թակում ենք դռներ, որոնք չեն բացվում, իսկ եթե բացվում էլ են, ապա տանում են սխալ ուղղությությամբ: Արդյո՞ք հետաքրքիր չէ այն հանգամանքը, որ /խնդրեցեք և կտրվի/ խոսքից հետո գրված է որոնեցեք և կգտնեք: Մի գուցե խնդիրը հենց այն է, որ մենք միայն պատրաստ ենք երկար խնդրել, բայց չփնտրելթե ինչու չստացանք պատասխանը: Եթե մենք իրոք հավատանք այս խոսքին,ապա վստահ կիմանանք, որ մեր խնդրանքը լսվել է և պատասխանն էլ ուղղարկված է,և կփորձենք գտնել այն, ինչ ուղարկվել է: Մենք կփնտրենք այն դուռը, որը պետք է թակել ճիշտ պատասխանը գտնելու համար: Մեկ անգամ հավատքով խնդրելուց հետո, սկսիր փնտրել այն միակ ճշմարիտ դուռը, որը կբերի Քեզ Աստծո ճանապարհների մեջ: 1. ՀովակիմյանՌիման ողնաշարի վրա ճողվածքուներ, որիպատճառովշատ դժվարությամբ էրնստում ու վերկենում, ուներ հոդացավեր, թևը դժվարությամբ էր շարժում, բացի այդ ուներ հաստաղիքի հետ կապված խնդիրներ, և նույնիսկ արտաքինից ուռածությունը երևում էր, աղոթքից նախ նա փորձեց նստել վեր կենալ առանց որևէ մեկի կամ որևէ բանի օգնության, և ուրախությունն անսահման էր, երբ նկատեց որ այլևս ոչ մի ցավ չունի, ապա շարժեց ձեռքը և համոզվեց, որ հոդացավերն էլ չկան, իսկ վերջում ձեռը տարավ դեպի որովայնը, և ոչ մի փքվածություն: Տիկին Ռիման անկեղծ Փառք էր տալիս Աստծուն այս հրաշքների համար: 2. Վասիլյան Լիդան նույնպես ուներ ճողվածք, որը շոշափելի էր և ցավ էր պատճառում, աղոթքի ժամանակ նա ձեռքը դրել է ճողվածքի վրա և զգացել է, թե ինչպես է այն ձեռքի տակ փոքրանում իսկ հետո լրիվ հավասարվում իր մարմնին: Նա ուղղակի ապշած էր և երբ եկավ բեմ, հավատքով խնդրեց նաև որ աղոթք լինի նաև իր աչքի համար, որը վիրահատությունից հետո վատ էր տեսնում և սև գնդիկներ էին հայտնվում աչքի առաջ: Հովիվ Գրիգոր Սիմոնյանը ձեռք դրեց և աղոթեց, որից հետո աչքի առաջ հայտնվող սև գնդիկներն անհայտացան և աչքը սկսեց լավ տեսնել: 3. Անդրեասյան Գառնիկը գրեթե վեց տարի շարունակ ողնաշարի վրա ունեցել է ճողվածք, որն առաջացել էր օստյոխոնդրոզի պատճառով: Ցավերը շատ ուժեղ էին լինում ոչ կանգնել էր կարողանում երկար ոչ նստել, մերսումները չէին օգնում: Աղոթքից հետո ճողվածքն անհայտացավ և այլևս ոչ մի ցավ չկար կարողացավ երկար կանգնած մնալ առանց որևէ խնդրի: Պարոն Գառնիկը նաև ուներ ստամոքսի էրոզիա մի քանի տարի էր: Ցավերն անընդհատ էին, քաղցի զգացումն ուժեղ էր, բայց ուտել չէր կարողանում: Արդեն ոչ դեղերը, ոչ էլ դիետաները չէին օգնում, այն աստիճան էր հոգնել դրանցից, որ համակերպվել էր ցավերի հետ, բայց նախորդ շաբաթ աղոթքի ժամանակ զգացել է, որ ստամոքսը մի պահ տաքացել է ապա սառել և արդեն մեկ շաբաթ է նա նորմալ սնվում է և ոչ մի խնդիր չունի այլևս: 4. Սարգսյան Ելենան ծնկների ցավ ուներ և նստել վեր կենալը դժվար էր նրա համար: Աղոթքից հետո բոլոր ցավերը անցան և հանգիստ կարողանում էր ծալել ծնկները: 5. Թորոսյան Արտակը ողնաշարի և ոտքերի ցավեր ուներ, երկար ժամանակ չէր կարողանում կանգնել, աղոթքից հետո ցավը դադարեց և կանգնած մնալը հեշտ դարձավ: 6. ԽաԽանյան Մարգարիտան պարոնոցում լարվածություն ու ցավ էր զգում, կոնքից մինչև ծունկը ընկած հատվածն էլ էր ցավում: Աղոթքի ժամանակ զգաց Աստծո Հոգու հպումը և ամբողջ մարմնում հանստություն զգաց, և դրանից հետո ոչ ցավ ուներ ոչ էլ լարվածություն: 7. Վարդանյան Վիգենը դահլիճ էր եկել ուժեղ գլխացավով, բայց աղոթքից հետո ցավը կարծես չէր էլ եղել: 8. Արևշատյան Արտավազդը հետաքրքիր ներկայացրեց իր խնդիրը: Նա նշեց, որ իր սրտի մեջ մի գունդ է զգում, ծանրություն, անընդհատ ճնշված է իրեն զգում: Հարազատները նշեցին, որ արդեն չորս տարի է նա խոր դեպրեսիա է ապրում, որի պատճառով էր առաջացել կրծքավանդակում ցավը: Նրան թվացել է, որ իր մեջ ինչ-որ ուժեր են մտել: Աղոթքից հետո նա ազատագրվեց այդ ճնշումներից, սրտի ցավն ու ծանրությունն անցավ: 9. Շահինյան Թամարան երեք տարի շարունակ ծնկների ուժեղ ցավեր ուներ, այնաստիճան, որ կռանում էր և վեր կենալ չէր կարողանում:Աղոթքից հետո ցավն անցավ և հանգիստ կարողացավ կռանալ և բարձրանալ: 10.Կիրակոսյան Անատոլյան գրեթե հինգ տարի է մեջքի ուժեղ ցավեր ուներ կռանալ չէր կարողանում, շարժվելը դժվար էր, աղոթքից հետո ցավերը անցան և հանգիստ կարողացավ կռանալ: Աստծո խոսքը ճշմարիտ է, հավատա և վստահիր նրան ու կտեսնես պատասխանը: Լրագրող՝ Աստղիկ Ներսիսյան Խմբագիր՝ Հայարփի Հովսեփյան

Теги других блогов: Մաթևոս խոսք հավատանք